 |
Ալբաներեն |
Ալբաներեն
Ալբաներենը (շքիպ` ալբաներելով) տարսիան լեզու է, որը ծագել է իլիերենից և հնդեվրոպական լեզվաընտանիքում կազմում է առանձին ճյուղ : Իր պատմության ընթացքում, այն բազմաթիվ բառեր փոխառել է իրեն շրջապատող լեզուներից, ինչպիսիք են` լատիներենը, հունարենը և իտալերենը, բայց և ունի ընդհանուր տերմիններ ռումիներենի և հայերենի հետ :
Այդ լեզվով խոսում են մոտավորապես 6 մլն. մարդ , որոնցից 3,5 մլն.-ը ապրում են Ալբանիայում, մնացածը` Կոսովոյում, Մակեդոնիայում, Մոնտենեգրոյում, ինչպես նաև Հունաստանի հյուսիս-արևմուտքում : Ալբանախոս համայնք հանդիպում ենք նմանապես Իտալիայի հարավում տարածվող մոտ քառասուն գյուղերում և Սիցիլիայում :
Այն վերաբաժանվում է երկու բարբառի`գեգյան Շկումբին գետի հյուսիսային մասում, և տոսկերենը` հարավում :
Ալբաներենը, որն Ալբանիայի պաշտոնական լեզուն է, Մակեդոնիայում և Կոսովոյում համեմատաբար ավելի ուշ է գրվել : Ամենահին տեքստերն արձանագրված են XV-րդ դարի երկրորրդ կեսին : Արդի գրավոր լեզուն ` լատինական տառերով արտահայտված, հիմնված է տոսկերենի վրա :
|