 |
Վրացերեն |
Վրացերեն
Ընդհանրապես վրացերենը դասվում է կովկասյան լեզուների խմբին : Վրացերեն խոսում են մոտ 5,5 մլն. մարդ Վրաստանում:
Վրացերենը մոտ է մենգրելերենին, լազերեն , սվաներենին, որոնցով խոսում են Սև ծովի ափերին:
Վրացերենի քերականությունը բազում բարդություններ ունի: Հոլովների համակարգն ունի յոթ հոլով: Բայական համակարգը մասնավորապես խրթին է : Բառապաշարը լի է թուրքերենից, պարսկերենից, արաբերենից, ռուսերենից և անգլերենից փոխառություններով:
Վրացերենը գրվում է մքսեդրուլի կոչվող այբուբենով, որը փոխարինել է ասոմթավրուլիին`հավանաբար ստեղծված Ֆարնավազի, երկրի առաջին թագավորի կողմից: Արդի այբուբենում հաշվվում են 33 տառեր`28 բաղաձայն և 5 ձայնավոր:
|