 |
Ռուսերեն |
Ռուսերեն
Ռուսերենը,որով խոսում են ավելի քան 200 մլն. մարդ, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան սլավոներենի խմբին, որին պատկանում են նմանապես ուկրայիներենն ու բելոռուսերենը:
Ռուսերենը Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հաղորդակցման լեզուն է, ինչպես նաև ՄԱԿ-ում ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ:
Այն գրվում է կիրիլիցայի այբբուբենի ժամանակակից տարբերակով, որը 1918 թվականի մեծ բարեփուխության պտուղն է, և այսօր ունի 33 տառ, քանզի ժամանակի ընթացքում որոշ տառեր վերքցել են:
Ռուսերենն ունի երեք սեռ և վեց հոլով, գրվում է գրեթե այնպես, ինչպես արտասանվում է` կիրառելով գրելու հստակ կանոններ, նույնիսկ եթե որոշ կետեր, ինչպես բոլոր կենդանի լեզուներում, վիճելի են: Կետադրությունը, որը ծագել է բյուզանդական հունարենից, փոփոխվել է XVII և XVIII դարերում` գերմաներենի և ֆրանսերենի համակարգերի նման :
|