 |
Թուրքերեն |
Թուրքերեն
Թուրքերենը պատկանում է ուրալ-ալթայական լեզվաընտանիքին : Բուլղարիայից մինչև Չինաստան մոտ 100 մլն. մարդ խոսում են փոքրիշատե Թուրքիայի թուրքերենին մոտ լեզվով: Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, այն համարվում է աշխարհի տասնմերերորդ լեզուն:
Երբ Ասիայի թուրքերը թափանցեցին Իրան, ընդունեցին արաբական գիրը և այդպիսով իրենց լեզվի բառապաշարը հարստացավ արաբերեն և պարսկերեն բառերով: Օսմանյան կայսրության ժամանակ, նրանք շատ փոխառություններ վերձրեցին օտար լեզուներից և իրենց լեզուն դարձավ շատ խրթին:
Թուրքիայի Հանրապետությունը հիմնելուց հետո Աթաթուրքն ընդունեց լատինական այբուբենը և փորձեց մաքրել թուրքերեն լեզուն: Այսօր թուրքերենը մշտապես զարգանում է և ընդունում նոր բառեր:
Թուրքերենը կցական լեզու է, այսինքն` հիմնվում է մասնիկների համակարգի (նախածանցների և վերջածանցների) վրա, որոնք ավելանում են բառերին, իսկ այբբուբենը գրեթե հնչունակազմական է, որն էլ նշանակում է,որ այն կարող ենք արտասանել կարդալու ժամանակ:
|